Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում գրել է.
«Լենկ-Թեմուրի արշավանքների հետևանքով Աֆղանստանի տարածքում հայկական գաղութ էր հիմնվել: Հայերը բնակվում էին մի լեռնադաշտի վրա ու խաշնարածությամբ էին զբաղվում: Մի տարի մեծ պասին տեղի քահանան խստիվ արգելեց հայերին կաթնամթերք օգտագործել, ինչը հայության փաստացի միակ սնունդն էր:
Հայերն ըմբոստացան ու բոլորը իսլամ ընդունեցին: Այսպես կազմվեց աֆղանական Ղըլզային ցեղը, որ հիմա 10.000 մարդուց բաղկացած ցեղախումբ է ու Աֆղանստանի ամենամարտունակ, զորեղ ցեղախմբերից մեկն է»: