Էս էիք ուզո՞ւմ… Դե ստացեք…
Advertisement 1000 x 90

Էս էիք ուզո՞ւմ… Դե ստացեք…

1301 թվական… Թագավոր Էդուարդ առաջինը, մի շարք հաղթանակներ տանելով Ուելսում, հավաքում է տեղի վերնախավին եւ պահանջում ընդունել Անգլիայի տիրապետությունը։ Ուելսցիները պայման են դնում՝ կենթարկվենք, բայց մեր ղեկավարը պետք է լինի մի մարդ, որը ծնված լինի հենց Ուելսում եւ ոչ մի բառ չիմանա անգլերեն… Էդուարդ առաջինն անմիջապես համաձայնում է, ստորագրում է պայմանագիրը եւ հրամայում ներս բերել իր նորածին որդուն, որը մի քանի օր առաջ էր լույս աշխարհ եկել հենց այստեղ՝ Կորնարվոն դղյակում… «Ահա ձեր ուզած մարդը՝ ծնվել է Ուելսում եւ ընդհանրապես ոչ մի բառ չգիտի անգլերեն»…

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր