Մինչ հանդիպում. ես կգամ քո համար լավ լուրերով ու քո ուզած հնչերանգով ականջիդ կշշնջամ եղանակի տեսությունը քո Արցախում… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մինչ հանդիպում. ես կգամ քո համար լավ լուրերով ու քո ուզած հնչերանգով ականջիդ կշշնջամ եղանակի տեսությունը քո Արցախում…

Մազերիդ գույնը փոխի’ր,լհա կասիս բակինկա ինիս…փոխեցի

Ա֊երդ փակի’ր, շատ ես բաց խոսում… փակեցի

Սովետի հնչերանգիդ վերջ տո’ւր… փորձում եմ

Անընդհատ աշխատի’ր. դու լավն ես,քանի դեռ չի եկել քեզնից լավը,իսկ նա կգա,դու պիտի պատրաստ լինես… աշխատում եմ:

Ամեն անգամ,երբ հանդիպում էինք, նկատողություն էիր անում, խիստ նկատողություն։ Մի անգամ էլ լացեցի. դու էլ չսպասեցիր,որ այդքան թույլ կգտնվեմ,դու էլ չգիտեիր,որ այնքան սիրում եմ քեզ,որ հենց քո նկատողությունը ինձ կցավեցնի։ Միայն մի անգամ ինձ գովեցիր,պատերազմից հետո,զանգեցիր, ասացիր՝ մոլոդեց, ու մենք երկար լռեցինք… Հետո դու ինձ այս արձանիկը նվիրեցիր, մենք առյուծներ ենք՝ասացիր… ու գրեցիր՝ քո Արթուր Գրիգորյան… Դու իմն էիր, բոլորինը ու մերը…

Գնաս բարով, ՄԱԵՍՏՐՈ (չնայած այս բառը չէիր սիրում)։

Մինչ հանդիպում. ես կգամ քո համար լավ լուրերով ու քո ուզած հնչերանգով ականջիդ կշշնջամ եղանակի տեսությունը քո Արցախում…

Ծովինար Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր