Երկնքում իմ ավագ ընկերները Տիրոջ աջին տեղ ունեն, վստահ եմ, իսկ այստեղ՝ Երկրում, վայ նրանց, որոնք կարծում են, թե հավերժ են. Նազենի Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Երկնքում իմ ավագ ընկերները Տիրոջ աջին տեղ ունեն, վստահ եմ, իսկ այստեղ՝ Երկրում, վայ նրանց, որոնք կարծում են, թե հավերժ են. Նազենի Հովհաննիսյան

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը գնաց անժամանակ:

Իր գիտակից ամբողջ կյանքում նա ճանաչել էր տալիս Հայրենիքը՝ սերունդներին, ճանաչել էր տալիս իր հնչյունով, իր ապրած օրինակով ու թողած ավանդով:

Ժողովրդական արտիստին հուղարկավորեցին Արամ Խաչատրյան համերգասրահի ՄԻՋԱՆՑՔԻՑ, ինչպես իմ ընկեր, բացառիկ երաժիշտ, ՀՀՎաստակավոր արտիստ Հայկոյին…

Մի՞թե ամբողջ կյանքում ստեղծագործած մարդիկ արժանի չեն վերջին ուղուց առաջ լինել ԲԵՄՈւՄ, մի՞թե արժանի չեն գոնե մի փոքր մեծարանքի՝ ոչ թե կենացների ձևով, այլ ԲԵՄԻՑ հնչող իրական խոսքով, պետական հոգածությամբ, իր շիրիմի մի բուռ ՀՈՂՆ ունենալու իրավունքով և ի վերջո Արտիստավայել հրաժեշտ տալով:

Հարցս հղում եմ ՝ չգիտեմ էլ ՈւՄ…

Բայց այսօր կարոտի արցունքներով ցողված ժողովրդական արտիստը պիտի գտնվեր ԲԵՄՈւՄ, նրա մասին պիտի ասվեին խոսքեր, պատմվեին պատմություններ, նկարահանվեր սիրելի մարդկանց հիացմունքն ու ապրած կյանքի պատմությունը ՆՐԱ հետ…և ի վերջո լիներ օրկեստր, պատվո քայլերթ, քաղաքային Պանթեոն- ում՝ հարիր վիճակ…

ախր տարիներով բոլոր զորամասերում համերգներ տված մարդկանց պետք է մեծարել ու հրաժեշտ տալ ինչպես հարկն է: Արժանապատիվ ու հանդիսավոր:

Ազնիվ ու անկեղծ:

Հ.Գ. Իրոք չգիտեմ՝ ում եմ ինչ ասում…, բայց գիտեմ մի բան հաստատ. Երկնքում իմ ավագ ընկերները Տիրոջ աջին տեղ ունեն, Վստահ եմ, իսկ այստեղ՝ Երկրում, վայ նրանց, որոնք կարծում են, թե հավերժ են, որոնք ինքնավստահ ամբարտավանությամբ շարունակում են քանդել էն քիչ մնացած մարդկայինը, որ դեռ կա Հայաստանում:

Լույսերի մեջ թող մնան ստեղծագործ հոգիները՝ անմահ:

Մեծ Արտիստները ստանում են իրենց սիրող ու միշտ հիշող հանդիսատեսի ԵՐԿԱՐ, հավերժություն ուղեկցող ծափահարությունները նույնիսկ վերջում:

Վերջում՝ ամենից անկեղծ:

#2022 #armenia #yerevan #artsakh

Նազենի Հովհաննիսյանի էջից



Նման նյութեր