«Մեր անգործության արդյունքում այդ 2 հարևանները շուտով ռեյդեր կարող են անել Երևանի խանութներում, ռեստորաններում, նույնիսկ մեր տներում»․ Բագրատյան
Advertisement 1000 x 90

«Մեր անգործության արդյունքում այդ 2 հարևանները շուտով ռեյդեր կարող են անել Երևանի խանութներում, ռեստորաններում, նույնիսկ մեր տներում»․ Բագրատյան

Սա շփոթմունք չէ։ Սա ՌԴ-ում վաճառվող Մարիանա ընկերության մածունն է։ Գրված է Սարի յոգուրտ քանզի Մածունը վրացիները գրանցել են իրենց անունով։ ՌԴ-ն էլ ասում է. հայեր, մածուն բառով մթերք այլևս չբերեք, գնայիք ինքներդ գրանցեիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնետսագետ Հրանտ Բագրատյանը:

«Մինչդեռ մածունը թթվային կաթնամթերք է, որը ստացվում է հայկական լեռնաշխարհի կաթնաթթվային մանրէներից։ Փոխանակ մենք առաջ ընկնենք վրացիներն են մեզ նեղում։ Նույն ձևի տոլման գրանցել են մեր մյուս “հարևանները”։ Մեր անգործության արդյունքում այդ 2 հարևանները շուտով ռեյդեր կարող են անել Երևանի խանութներում, ռեստորաններում, նույնիսկ մեր տներում ասելով. հայեր եթե ուզում եք մեր ազգային ապրանքներից օգտվել՝ վճարեք։ Այս ամենը Ն.Փաշինյանի, նրան նախորդած կառավարությունների անգործության արդյունք է։ Ի դեպ, սա հենց էկոնոմիկայի նախարարի պոզիցիան է։ Մի քանի տարի առաջ Տ.Սարգսյանը արհամարհելով մեր կարծիքը հրաժարվեց կոնյակ բառից։ ֆրանսիայում այդ բառը գրանցվել է 1909թ (ապելյացիային մասին օրենք), իսկ Հայաստանում կոնյակն արտադրվում է 1887-ից։

Տ.Սարգսյանը խնդիրն իրավաբանորեն կարգավորելու փոխարեն մի հիմար օրենք ներկայացրեց ԱԺ՝ արբունի մասին։ Նրանք առանց քննելու դա ընդունեցին։ Հիմա մեր արևելյան հարևանները դիմում են Ֆեյսբուկ և Յութուբ հայ դուդուկահարների, երգիչների կատարմամբ մի շարք երգեր հեռացնելու պահանջով (Սարի աղջիկ, Բինգյոլ և այլն)։ Պետք է աշխատել, այդ կազմակերպություններ նյութեր ուղարկել և ճշմարտությունն ապացուցել։ Բայց ո՞վ անի։ Այս կառավարությունը չի կարողանում պաշտպանել մեր տարածքները, մշակույթային հուշարձանները, եկեղեցիները, խոհանոցը և այլն այլոց ոտնձգությունններից»,- գրել է Բագրատյանը։



Նման նյութեր