
Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ճանապարհի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիների ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, վթարի արդյունքում մարմնական տարբեր վնասվածներ են ստացել 16 հոգի։ Վարանդայում առաջին օգնություն ստանալուց հետո նրանք տեղափխվել են Բաքվի բժշկական կենտրոն։
Վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Վթարի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։