Տավուշի մարզում ճակատ ճակատի բախվել են ВАЗ 2101-ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Advertisement 1000 x 90

Տավուշի մարզում ճակատ ճակատի բախվել են ВАЗ 2101-ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ford Transit-ը վրացական համարանիշներով է: