Ամերիկացի և ավստրալացի հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է հետազոտող ճանապարհորդ Ջեյմս Կուկի «Էնդիվոր» նավի բեկորները: Այդ մասին գրում է The Guardian-ը։
Նավի որոնումները տևել են 22 տարի։ Այն հայտնաբերվել է ԱՄՆ-ի ափերի մոտ՝ Ռոդ Այլենդի մոտ։
«Գտնվել է Ավստրալիայի պատմության ամենակարևոր նավերից մեկի վերջին հանգրվանը»,- ասել է Ավստրալիայի ծովային թանգարանի տնօրեն Քևին Սամփթոնը։
Հիշեցնենք՝ Endeavor-ը կառուցվել է Անգլիայում 1764 թվականին։ Չորս տարի անց Կուկը դրանով նավարկել է դեպի Խաղաղ օվկիանոս։ 1770 թվականին նա ժամանել է Ավստրալիա, ապա՝ Նոր Զելանդիա։
Նավը վաճառվել է մասնավոր սեփականատերերին և վերանվանվել «Լորդ Սենդվիչ»: Այն կործանվել է բրիտանական նավատորմի կողմից 1778 թվականին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի անկախության պատերազմն էր ընթանում։ Մեկ տարի անց Խաղաղ օվկիանոս երրորդ ճանապարհորդության ժամանակ Կուկը սպանվեց Հավայան կղզիներում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Rhode Island Marine Archeology Project (RIMP) ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները հայտնել էին, որ կարողացել են Նյուպորտի մոտ գտնել Ջեյմս Կուկի նավի բեկորները: