Հունվարի 16-ին Մերձմոսկովյան շրջանում անհայտ անձինք առևանգել են գործարար Սարգսյանի 16-ամյա դստերը։ Վերջինս հարզատների հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է հարազատներին կատարել հանցագործների պահանջը:
Առևանգողները պահանջել են մեկ միլիոն՝ առանց նշելու կոնկրետ տարադրամը։ Այնուհետև հորը զանգահարել է ինքը՝ աղջիկը։ «Լաց էր լինում։ Ապրել եմ ուզում, ինչ ուզում են՝ տվեք, ասաց։ Նա պատմեց, որ մեկ անգամ իրեն ծեծել են»,– պատմել է աղջկա պապիկը»,– հավելելով, թե գումարից բացի առևանգողները այլ բան չեն պահանջել՝ տալով ընտանիքին 2 օր ժամանակ։
Ընտանիքը ենթադրում է, որ իրենց աղջկան կարող էին առևանգել հոր նախկին գործընկերը։