Meta ընկերությունը դիտարկում է Եվրամիության տարածքում Facebook և Instagram սոցիալական ցանցերն անջատելու սցենարը։ Այս մասին ասվում է զեկույցում, որը տրամադրվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին։
Խնդիրները կապված են ԵՄ-ում նոր օրենքի ընդունման հետ, որը նախատեսում է տվյալների պահպանում եւ մշակում միայն եվրոպական սերվերներում: Այժմ Meta-ի տվյալները գտնվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ընկերությունում կարծում են, որ իր մոտեցումը կարեւոր նշանակություն ունի բիզնեսի համար՝ ինչպես սոցցանցերի աշխատանքի, այնպես էլ գովազդային շուկայի համար:
Meta-ում ԵՄ նոր կանոնները գնահատում են որպես սպառնալիք Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքին: Առանց տվյալների փոխանցման տրանսատլանտյան համակարգի ՝ ընկերությունը կարող է ընդհանրապես հեռանալ եվրոպական շուկայից։