Առաջարկում եմ Հովիկ Աղազարյանին նշանակել արտաքին գործերի նախարար
Երեկ «Ударник» կոլխոզի նախկին փոխտնօրեն Ալեքսանդր Գ. Լուկաշենկոն հերթական անգամ հրապարահային «իզգոյացրել» է Հայաստանի հանրապետությունը։
Սույն ակտից հետո սկսվել է Լուկաշենկոյին «ֆեյսում» տշելու մրցավազք։
Ավելի կրեատիվ տշողները առաջարկում էին, որ Հայաստանը սկսի հրապարակավ սատարել նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից, տնային տնտեսուհի Սվետլանա Տիխոմիրսկայային։
Բայց որ օրվա բոլոր ժամերին Ալիեւը բոլոր հնարավոր ռակուրսներով նվաստացնում է Հայաստանը՝ էդ ոչինչ։ Ալիեւին «չտշելու» հարցում կարծես թե համազգային կոնսեսուս կա։
Չնայած՝ ես ուրիշ առաջարկ ունեմ։
Դեռ որ իշխանության բլոկից ամենադաժանը Լուկաշենկոյին պատասխանել է Հովիկ Աղազարյանը։
Մինչ մեր ԱԳՆ-ն իր «ատվետնի» հայտարարության մեջ շատ բարձր է գնահատել
Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները, Աղազարյանը աննախադեպ հուժկու պատասխան է տվել Բելառուսի նախագահին՝ վերջինիս կոչ անելով զբաղվել Մինսկի օդակայանի խոզանոցով։
Եւ քանի որ Աղազարյանի պատասխանը դիվանագիտական շեդեւր էր, առաջարկս շատ կոնկրետ է՝ Հովիկ Աղազարյանին նշանակել արտաքին գործերի նախարար։
Մեզ առջեւում դեռ շատ է պետք գալու աղազարյանական դիվանագիտության պերիկլյան ճկունությունը։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից