«Ապերիկ». ծխախոտի էլեկտրական սարքը նետել են դատախազի վրա. ինչ է կատարվել Շենգավիթի դատարանում. armlur.am
Advertisement 1000 x 90

«Ապերիկ». ծխախոտի էլեկտրական սարքը նետել են դատախազի վրա. ինչ է կատարվել Շենգավիթի դատարանում. armlur.am

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտաշես Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի օգոստոսի 2-ին’ ժամը 1300-ի սահմաններում՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԷԴ/0135/01/16 քրեական գործով հերթական’ նույն դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի մեկնարկից առաջ, հանրային վայրում’ դատական նիստերի դահլիճում, բազմաթիվ մասնակիցների ներկայությամբ, դիմելով նշված քրեական գործով մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանին, հեգնելով հարցրել է, թե արդյոք իր վերաբերյալ առկա է այլ քրեական գործ’ միաժամանակ հիշեցնելով, որ նրա կողմից նախկինում մեղադրանքի կողմի հասցեին «կապիկներ» արտահայտությունն անելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ապա, կրկին հեգնելով Վարդգես Սարգսյանին՝ հարցրել է, թե ինչու զեկուցագիր ներկայացնելուց հետո չի ներկայանում այդ գործով նշանակված դատական նիստերին՝ նրան անվանելով «ապերիկ»:

Այնուհետև, Վարդգես Սարգսյանը նրան հորդորել է իր հետ այդ կերպ չխոսել՝ հայտնելով, որ ինքը նույնպես կարող է նրան այդպես անվանել, ինչը լսելով’ նա, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց նկատմամբ, անթաքույց արհամարհելով հանրության մեջ ընդունված բարոյական և իրավական նորմերը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, դրսևորելով սանձարձակ վարքագիծ, բացահայտ մարտահրավեր նետելով հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին՝ սեռական բնույթի հայհոյանքների ներքո, զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով՝ ձեռքում առկա ծխախոտի էլեկտրական սարքը (IQOS) նետել է դատախազի ուղղությամբ և իր խուլիգանական գործողությունները դադարեցրել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:

Այսպիսով՝ Արտաշես Չիչոյանի կողմից իշխանության ներկայացուցին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու արդյունքում տևական ժամանակ խափանվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց հանգիստն ու անդորրը և տեղի ունեցած դատական նիստի բնականոն ընթացքը, որի արդյունքում դատական նիստ հետաձգվել է:

armlur.am