«Պիգմեյ պիտի լինել, որ մոռանալ, որ ես, 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից զորակոչվելով բանակ և զորացրվելով հրադադարից ամսուկես հետո, այլևս ծառայած եմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Արմեն Աշոտյանը:
«Քիչ առաջ ուսապարկերից մեկը ԱԺ ամբիոնից ինձ էր հիշատակում:
Դե, ինչ ասեմ, ավելի լավ ապացույց, որ ՔՊ ֆրակցիայում ինտելեկտուալ առումով պիգմեյները եղանակ են ստեղծում, դժվար էր պատկերացնել:
Պիգմեյ պիտի լինել, որ վիրավորվել «ամազոնուհի» բառից:
Պիգմեյ պիտի լինել, որ չհասկանալ, թե ինչու եմ ես ստացել բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումը:
Չէ, Մամիջանյան, դրանց IQ-ն անհույս է, դրանց մաքսիմումը QR կոդն է»,- գրում է Աշոտյանը: