Անիտա Հախվերդյանի ֆեյսբուքյան էջից.
«Ես գիտեմ, որ բոլոր հարազատներն ու մտերիմները հիմա խորը անդունդի մեջ են ու գիտեմ, որ ոչ ոք պատրաստ չէ ու չի պատրաստվում անցյալով մտածել իր մասին: Իմ՝ ամենօրյա ռեժիմով 25 տարվա ստեղծագործական կյանքի այսօրվա ֆրուստրացիան աննկարագրելի է ու գնալով սաստկանալու է, սա էլ գիտեմ: Ես անցյալով չեմ խոսելու, Արթուր Գրիգորևիչ, ուղղակի պատմելու եմ…
-Բեմում կոշիկով զարմացնել չի ստացվի: Մաքուր ու բարձր նոտա վերցնելով էլ չի ստացվի: Երգի միջոցով մարդկանց հետ պիտի կարողանաս խոսել: Իսկ զարմանքը ամենալավ ու թանկ զգացողությունն է արվեստի մեջ»: