Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքում. մոտ 2 կմ-անոց ճանապարհը դարձել է անանցանելի, մեծ թվով մեքենաներ չեն կարողանում երթևեկել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքում. մոտ 2 կմ-անոց ճանապարհը դարձել է անանցանելի, մեծ թվով մեքենաներ չեն կարողանում երթևեկել

Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195-197 կմ հատվածը չեն կարողանում անցնել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Սիսիանի ճանշինի թերի աշխատանքն է. նրանք չեն կատարել ճանապարհը ձյան շերտից և մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։

Օպերատիվ են գործել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր փորձում են բահերով ճանապարհի վրայից մաքրել ձյունն ու մերկասառույցը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Մնում է՝ Սիսիանի ճանշինի պատասխանատուները մի քիչ սրտացավ մոտենան գործին և կատարեն իրենց աշխատանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com