Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, մամուլի խոսնակ Ինգա Հայրյանը:
«Փոքրիկը ծնվել է 3, 3 կգ քաշով, 52 սմ հասակով:
Մարզպետ Ահարոն Սահակյանի օգնական Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն, տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:
Փառք մեր բոլոր հերոսներին»,- նշել է նա: