Հարձակում Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Արցախբանկ»-ի վրա. պարեկները տեղում վնասազերծել են հարձակվողին. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարձակում Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Արցախբանկ»-ի վրա. պարեկները տեղում վնասազերծել են հարձակվողին. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53 հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև, սակայն նա չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարեն Սարդարյանը կարողացել են մտնել բանկ և վնասազերծել այդ քաղաքացուն, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանության ծառայողների հետ նրան բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Լևոն Թորոսյանը, պարեկները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել են կասկածյալին պատկանող Mercedes C240 մակնիշի ավտոմեքենան, որով նա եկել է Բաղրամյան պողոտա, կայանել ավտոմեքենան ու մտել բանկ:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Լևոն Թորոսյանը, պարեկները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել են կասկածյալին պատկանող Mercedes C240 մակնիշի ավտոմեքենան, որով նա եկել է Բաղրամյան պողոտա, կայանել ավտոմեքենան ու մտել բանկ: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու կողմից նման արարք կատարելու դրդապատճառները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com