«Այդ հիշողները պարտության, Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի պատասխանատուներն են». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Այդ հիշողները պարտության, Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի պատասխանատուներն են». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Այսօր մի քանի հայ ճանաչված, ոմանք նաև շնորհալի ստեղծագործող-մտավորականներ «արժանացել» են Հայաստանի պսևդոնախագահի պաշտոնակատարի «ջերմ» ընդունելությանը։ Նրանց դեմքերը փայլում են երջանկությունից, չէ՞ որ վերջապես նրանց հիշեցին, և կապ չունի, որ այդ հիշողները պարտության, Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի պատասխանատուներն են։ Այս առիթով հիշեցի պատանի ժամանակ կարդացած մի իրական պատմություն․

Անտառի եզրով զբոսնում են տաղանդավոր բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթեն և հանճարեղ երգահան Լյուդվիգ Վան Բեթհովենը։ Զբոսանքի պահին նրանց է մոտենում կայսեր կառքն ու ուղեկցող ձիավոր-թիկնապահները։ Գյոթեն հանում է գլխարկը և խոնարհվում կայսեր ընթացող կառքի առջև, Բեթհովենը գլուխը բարձր պահած, նույնիսկ չի շրջվում։ Կայսերական շարժակազմի հեռանալուց հետո, Բեթհովենը արհամարհանքով դիմում է Գյոթեին․

-Ես կարծում էի, որ դու պոետների թագավորն ես, պարզվում է, որ դու ընդամենը թագավորների պոետն ես։

Հ․Գ․ Ներողություն եմ խնդրում ազնվականներին և իշխանության հասած ողորմելիներին, ինչպես նաև հանճարեղ-տաղանդավորներին՝ շնորհալի, հիմնականում՝ միջակ ստեղծագործողների հետ համեմատելու համար»։