Սիրահարների օրվա առթիվ նվերների հետաքրքիր գաղափարներ Bang&Olufsen-ից
Advertisement 1000 x 90

Սիրահարների օրվա առթիվ նվերների հետաքրքիր գաղափարներ Bang&Olufsen-ից

Փետրվարի 14-ը սիրահարների տոնն է: Բոլորն այդ օրը ցանկանում են հաճելի նվերներով գոհացնել իրենց երկրորդ կեսին:

Bang & Olufsen ընկերությունն առաջարկում է նվերների մեծ ընտրություն, որը վստահաբար, ոչ ոքի  անտարբեր չի թողնի:

Գաղափար թիվ 1. Beoplay EQ- Նորաձև անլար ականջակալներ՝ աղմուկը չեզոքացնող համակարգով:

Beoplay EQ-ն առաջին անլար ականջակալն է՝ Adaptive Active Noise Cancellation (ANC) ակտիվ համակարգով:

Ականջակալը նախագծված է ամենօրյա հարմարավետ օգտագործման համար:  Օժտված է առաջադեմ տեխնոլոգիաներով, հարմարավետությամբ, երկարակեցությամբ և ձայնի հստակ հնչողությամբ: Beoplay EQ-ն թույլ կտա փախչել առօրյա աղմուկից։

Beoplay EQ-ն ապահովում է մինչև 20 ժամ նվագարկում, իսկ  ANC համակարգը կիրառելիս մինչև 6,5 ժամ:

Արագ լիցքավորման ֆունկցիան (ընդամենը 20 րոպե) ապահովում է ականջակալի երկու ժամ նվագարկում:

Beoplay EQ-ն փոքր և էրգոնոմիկ ձև ունի, տարբեր չափերի ականջակալների ծայրեր:

Լիցքավորման տուփը պատրաստված է անոդացված ալյումինից, ինչը շարժման ընթացքում սարքին հավելյալ ամրություն է հաղորդում:

Beoplay EQ- կատարյալ նվեր է քաղաքային աղմուկից փախչելու համար:

Գաղափար թիվ 2. Beoplay HX . աղմուկը չեզոքացնող ականջակալ

Beoplay HX հզոր և իրական հնչողությամբ ականջակալը կարողանում է չեզոքացնել աղմուկը շնորհիվ թվային ձայնամեկուսիչի: Բարձրակարգ հարմարավետ սարքը նվագարկում է մինչև 35 ժամ:

Beoplay HX-ի շնորհիվ համերգային հնչողության զգացողություն կունենաք:

Հատուկ հավելվածի օգնությամբ կարող եք հեշտությամբ փոխել ձայնային պրոֆիլներն ու  ANC համակարգը, նաև մուտք գործել սարքի ամենակարևոր ֆունկցիաները՝ անմիջապես ականջակալների արտաքին հատվածից:

Beoplay HX ականջակալները թեթև և դիմացկուն են: Էրգոնոմիկ դիզայնը թույլ է տալիս սարքը ողջ օրվա ընթացքում հարմարավետ կրել:

Բարձրակարգ ու շքեղ Beoplay HX ականջակալները ստեղծելու համար Bang & Olufsen ընկերությունը, որպես կանոն, օգտագործում է փափուկ կաշի և փայլեցված ալյումին:

Սա հիանալի նվեր է ճամփորդների և առհասարակ նրանց համար, ովքեր գերադասում են աշխատել առանձնության մեջ:

Գաղափար թիվ 3. Beosound Explore շարժական բարձրախոսը ստեղծված է արկածների համար

Beosound Explore-ը ամուր, փոշուց լավ պաշտպանված և ջրակայուն շարժական բարձրախոս է՝ հարմարավետ ձևով, օպտիմալ քաշով և ներկառուցված կարաբինով:

Բարձրախոսը պատրաստված է երկրորդ տիպի անոդացված ալյումինից, լիովին պաշտպանված է քերծվածքներից: Սարքը կատարյալ է ակտիվ հանգստի համար: Beosound Explore-ը ջրադիմացկուն է, կարող է 1 մետր խորությամբ ջրի մեջ մնալ մինչև 30 րոպե և ապահովում է մինչև 27 ժամ աշխատանք:

Գլանաձև սարքն իր բարձրախոսների և ուժեղացուցիչների բարձր արդյունավետության շնորհիվ ապահովում է 360 աստիճանի համակողմանի ձայն և հարուստ բասեր: Կատարյալ է, օրինակ, ճամբարում կամ արշավի ժամանակ լսելու համար:

Կառավարման վահանակը նախատեսված է բոլոր պայմաններում անթերի աշխատանքի համար՝ ջրի, ավազի, կեղտի մեջ, նույնիսկ ձեռնոցներ կրելիս:

Անլար զուգավորումը թույլ է տալիս միավորել երկու բարձրախոսները մեկ ՝ ստերեո համակարգի մեջ:

Beosound Explore-ը հրաշալի նվեր է ակտիվ հանգստի սիրահարների համար:

Ներկայացնում ենք պաշտոնական գործընկեր խանութները, որտեղից կարող եք գնել Bang&Olufsen ընկերության արտադրանքը:

news.am