Երեկվա խայտառակության մեջ ես պալատական արվեստի գործիչների տեսա, բայց մտավորականների, ասել է թե՝ ազնվականների, չտեսա
Advertisement 1000 x 90

Երեկվա խայտառակության մեջ ես պալատական արվեստի գործիչների տեսա, բայց մտավորականների, ասել է թե՝ ազնվականների, չտեսա

Ֆրանսերեն մի արտահայտություն կա՝ Noblesse oblige, որ թարգմանաբար նշանակում է՝ «ազնվական ծագումը պարտավորեցնում է»։

Մեզ մոտ ազնվական դաս չկա, արիստոկրատներ չկան, ու դրա համար մենք հորինել ենք «մտավորական» բառը, ու դրա տակ հասկանում ենք կիրթ, ազնվական, վեհ գաղափարների կրող մարդու։

Երեկ սիմոնյան ալենի պես արարածի հետ հանդիպելու ու քծնելու էին գնացել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստներ, վաստակավոր գործիչներ, անգամ մեկ ՀՀ Ազգային հերոս, բայց նրանցից և ոչ մեկի մեջ մտավորական, ասել է թե՝ ազնվական մարդ չկար։ Ազնվական մարդը չի գնում ու ձեռք չի սեղմում մեկի, ով դարձել է իր ազգին երբևէ պատուհասած արհավիրքներից մեկի պատասխանատուն։ Չի գնում ու ուշադրություն չի մուրում մեկից, ով հնարավոր բոլոր ձևերով վնաս է հասցրել այն պետությանը, որի վաստակավոր արտիստ է համարվում ինքը։ Չի գնում ու սեղան չի նստում մեկի հետ, ով կրճատել ու վտանգել է այն երկրի սահմանները, որի Ազգային հերոս է համարվում ինքը։

Կան բաներ, որոնք վեր են մորթապաշտությունից, պաշտոնամոլությունից, նյութականից ու սոցիալականից։ Ազնվությունը, սկզբունքայնությունը, քո վաստակախ դիրքը, արդարամտությունը, սերը առ հայրենիք. սրանք բաներ են, որոնք դու միշտ պետք է վեր դասես ամեն ինչից։ Ու, երբ այս ամենն անում ես, անկախ կոչումներից ու մեդալներից դու քո շրջապատի ու հասարակության համար ազնվական ես դառնում։

Մտավորական ասելով մենք միշտ հասկացել ենք անգրագետ Պողոսից բարձր, անգրագետ պողոսների համար օրինակ ծառայող մարդու, ով գիտի ու հասկանում է, թե որն է լավ այն երկրի համար, որի մտավորականն ինքը համարվում է։ Սխալմամբ մենք մտավորական են կարծել բոլոր նրանց, ովքեր ինչ որ բանի են հասել արվեստի մեջ։

Երեկվա խայտառակության մեջ ես պալատական արվեստի գործիչների տեսա, բայց մտավորականների չտեսա։

Արամ Գևորգյանի էջից



Նման նյութեր