
«Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան հունվարի 18-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կամրջից ցած ընկել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: