Դատարանը ԵՊՀ ռեկտորին պարտավորեցրել է իր երեխաներին ալիմենտ վճարել. ռեկտորը դեմ է
Advertisement 1000 x 90

Դատարանը ԵՊՀ ռեկտորին պարտավորեցրել է իր երեխաներին ալիմենտ վճարել. ռեկտորը դեմ է

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը լավ ու վատ լուրերով է կիսվել:

«Սկսեմ լավից:

Ուրեմն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/41349/02/19 գործով բավարարել է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը: Ըստ դատարանի վճռի՝ Հովհաննիսյան Հովհաննեսը պարտավոր է իր «ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ երրորդի չափով» իր հարազատ երեխաներին ալիմենտ վճարել: Դա լավ է:

Իսկ վատն այն է, որ Հովհաննիսյան Հովհաննեսը համաձայն չէ վճռի հետ և այն բողոքարկել է վերաքննիչ դատարան: Այսինքն, վերջինիս չի բավարարել հարազատ երեխաներին դատարանի սահմանված չափով ալիմենտ վճարելու հեռանկարը:

Ահա, այսպիսի լուրեր ենք ստանում datalex.am կայքից:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը», – նշել է Հեքիմյանը:



Նման նյութեր