SpaceX-ի ղեկավարը պարզաբանել է, թե որքան կարժենա մարդկանց Կարմիր մոլորակ ուղարկելը։
Ձեռնարկատիրոջ կարծիքով՝ ներկա պայմաններում դրա համար պետք է ծախսվի մոտ 1 տրիլիոն դոլար։ Այս մասին նա ասել է Լեքս Ֆրիդմանի փոդքաստում, որը տեղադրվել է YouTube-ում։
Մասկը պարզաբանել է, որ բացի հրթիռ ստեղծելուց (հավանաբար, մեկից ավելի), ծախսերը կուղղվեն այլ բաների՝ մարդկանց անհրաժեշտ կլինի ապահովել բժշկական սարքավորումներ և կապի տարբեր միջոցներ։ Բարձր արժեքը մարդկության համար դժվարացնում է Մարսի գաղութացումը, ասում է նա։
Ինքը՝ SpaceX-ի ղեկավարը, ծրագրում է առաջիկա 5-10 տարիների ընթացքում առաջին մարդկանց իջեցնել Կարմիր մոլորակի վրա։
Նախկինում Եվրոպական տիեզերական գործակալության փորձագետները բացահայտել են տիեզերագնացներին Մարս հասցնելու լավագույն միջոցը։ Նրանք պնդում են, որ ձմեռումը կարող է հիանալի լուծում լինել տիեզերական ճանապարհորդների համար: Խոսքը քնելու հատուկ պարկուճներում երեքից ինը ամիս տևող ձմեռման մասին է։
Սիրարփի Աղաբաբյան