Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից.
«Արագ և հուսալի թեստ համակարգ, որը թույլ է տալիս արյան միջոցով հայտնաբերել թոքերի քաղցկեղը վաղ փուլերում:
Նոր մշակված ոչ ինվազիվ թեստը, որը կոչվում է Թոքերի Քաղցկեղի Արհեստական Բանականության Դետեկտոր (Lung Cancer Artificial Intelligence Detector – LCAID), արյան պլազմայի նմուշներում գնահատում է լիպիդային կենսամարկերների մակարդակը:
Այս թեստի բարձր ճշգրտությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն կարող է կիրառվել ներկայիս սքրինինգային հետազոտությունների հետ համատեղ և բարելավել թոքերի քաղցկեղի հայտնաբերումը վաղ փուլերում, ինչը բավականին կարևոր է բուժման առավել արդյունավետ տարբերակների ընտրության, ինչպես նաև և կյանքի որակի բարելավման համար»: