Կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողները ամսական 190 հազար դրամ ռոճիկ են ստանում, 4,5 անգամ պակաս, քան՝ երեսփոխաննեները։ Այդպե՞ս են կառուցում պրոֆեսիոնալ բանակ.Նման գրառում է լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում.
«Խորհրդարանում կոճակ սեղմող պատգամավորը սահման պահող զինծառայողից 4,5 անգամ բարձր աշխատավարձ է ստանում։
Հարցումների համաձայն հանրության մեջ վստահության ամենացածր վարկանիշն ունի խորհրդարանը, որտեղ տեղի ունեցող լեզվակռիվները, քաշքշուկները, տարբեր ներկայացումները կապ չունեն Հայաստանի հիմնախնդիրների եւ դրանց լուծման հետ։
Պաշտոնական տվյալներով 2,9 միլիոն, իսկ իրականում՝ գուցե 2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի ԱԺ-ն ինչո՞ւ պետք է այդքան շատ՝ 107 պատգամավոր ունենա, որոնց մի մասը պետական բյուջեի փողերով, գործուղումների անվան տակ ֆռֆռում է Լյուքսեմբուրգներով, ստանում 600 հազար դրամ աշխատավարձ, եւս 250 հազար դրամ՝ գրպանի փող։
Ցրտին ու շոգին, գիշեր ու տիվ սահման պահող, կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողները ամսական 190 հազար դրամ ռոճիկ են ստանում, 4,5 անգամ պակաս, քան՝ երեսփոխաննեները։ Այդպե՞ս են կառուցում պրոֆեսիոնալ բանակ։
Պետությունները կործանվում են արդարության բացակայությունից»,- գրել է նա։