Ձեզ թվում էր, թե այսօր ապրելու էիք առանց սկանդալի՞։ Շտապեմ հիասթափեցնել… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ձեզ թվում էր, թե այսօր ապրելու էիք առանց սկանդալի՞։ Շտապեմ հիասթափեցնել…

Ձեզ թվում էր, թե այսօր ապրելու էիք առանց սկանդալի՞։ Շտապեմ հիասթափեցնել։ Այսօր սկանդալներ եղան, մեկի փոխարեն՝ մի քանիսը։ Անդրադառնամ երկուսին։

Իշխանությունը պատմաբան Արարատ Միրզոյանին բարձրացրեց, բարձրացրեց, փորձագետից դարձրեց պատգամավոր, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց։ Ընդ որում, շատ ցավոտ, որովհետև դա անում է նրան խայտառակելով՝ հենց իշխանական լրատվամիջոցներում։

Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող թերթում Արարատ Միրզոյանին ներկայացրեցին որպես Բաքվի պահանջների փաստաբան, թուրքական շահերի սպասարկու։ Այսինքն, ասում են այն, ինչ ասում են ոչ իշխանականները այն բանից հետո, երբ նրան սկսեցին ընդունել որպես թուրքական գործակալ, ու պատշաճ հերքումներ չեղան։ Մարդուն երևի ասել են՝ պետք է դուրս գաս պաշտոնիցդ, հրաժարվել է, հիմա վարկաբեկում են։

Արարատմիրզոյանենք բանակցում են Ադրբեջանի հետ, ինչ-որ սահմանագծում-սահմանաչափման, խաղաղության համաձայնագրի դրույթներ են առաջարկում, հետո ասում են՝ Ադրբեջանը մերժել է և այլն։ Նիկոլ Փաշինյանը առանց օֆ անելու նրան զոհ կտա։ Ավելին, դա կանի ավելի հաճույքով, եթե հանկարծ պարզի, որ թիմիում քիչ թե շատ հասկացող մարդ է ու քաղաքական ապագա կարող է ունենալ։

Մոտավորապես այսպես՝ ոչնչից դարձրել եմ ֆիգուր, էլի կսարքեմ ոչինչ։

Եթե Արարատ միզրոյանը մեր պետության ու հանրության համար փոքր մարդ է, ապա օրվա մյուս թեման, արդեն, շատ ավելի վտանգավոր է։ Մամուլն արդեն ահազանգում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ սահմանագծում-սահմանազատման շրջանակներում Կապանից տարածքներ պետք է տանք։ Հիմա էլ գրում են, որ Տավուշի մարզում են նոր շրջանցող ճանապարհներ կառուցելու։ Ոսկեպար տանող, ինչպես նաև Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի քանի հատվածում այլընտրանքային ճանապարհներ են կառուցելու։ Ականջդ կանչի, մի հատ մարզպետ կար կարծեմ, Չոբանյանը, ասում էր, թե քանի ինքը կա, Տավուշից ոչինչ չեն զիջելու։

Պատրաստվեք, ժողովուրդ, հազար ու մի նոր թեմաներով իշխանությունը փորձելու է ձեզ կերակրել, ու տակից սկսի Ադրբեջանին նոր հանձնումները։

Չմոռանամ նշել ԱԺ գայիշնիկ պատգամավորին, էս մարդը երեկ հոխորտում էր, թե պետք է ԱԱԾ-ն զբաղվի էն մարդկանցով, որ ասում են, թե Կապանից զիջումներ են լինելու։ Չկա էդպիսի բան, բայց չենք երաշխավորում, որ չի լինի։ Պարզվում է՝ լավ էլ հանձնումների թեմա կա։ Նույն Արմեն Խաչատրյանը պատերազմի օրերին ասում էր, թե պետք է քրգործեր հարուցեն նրանց նկլատմամբ, ով ասում է, թե կորուստներ ունենք։ Պարզվեց՝ էդ պահին Արցախ էին հանձնում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր