Վիշապների մասին ամենահին տեղեկությունը մեզ հասել է հուրիական տախտակներից
Advertisement 1000 x 90

Վիշապների մասին ամենահին տեղեկությունը մեզ հասել է հուրիական տախտակներից

Քանի որ շատ են հարցնում վիշապների մասին, ասեմ կարծիքս կարճ։

Կարող եք ընդունել, կամ ոչ։

Ամենահին տեղեկությունը մեզ հասել է հուրիական տախտակներից /The dragon Hedammu, tablet concordance KUB XXXIII 84 – CTH 348/։

Կարծում եմ պետք է կարդալ ՀԵՏՄԱՀՈՒ, բացատրեմ ինչու՞- Գիտենք չորս տարերքների մասին

1. հող /այծն,եզն/

2. ջուր /ձուկն, օձն/

3. օդ /արծիվն, անգղ, կարապ/

4. հուր /առյուծն/, իսկ վիշապը, հլը հինգը /hele hengeh/, կամ իժ ափը /ափ նույնպես հինգ է նշանակում/, դա հինգերորդ տարերքն է որ տրված չէ ճանաչել կենդանության օրոք։

Համադրելով վերը նշած կենդանիներին, ստանում ենք վիշապի պատկերը, ցուլի գլուխ, այծի պոզեր, արծիվի թևեր, օձի մարմին, ձկան թեպուկներ, առյուծի թաթեր և բերանից ժայթքող կրակ։

Վերը նշված տախտակում վիշապին նկարագրում են հետևյալ ձևով. «Նա խավար է և կատաղի և ծայրահեղ ուժի: Նա առաջարկում է մութ մոգություն, պատրաստ է օգնել ազնիվ մարդուն: Նա լուրջ ուժ է, որի հետ պետք է հաշվի առնել, և իր էությամբ խավար ու չար է, նա թույլ չի տա, որ մարդ իշխի իր վրա, այնպես որ միայն հարգանք է պահանջում»։

ՀԳ խիստ չքննադատեք…

Սուքիաս Թորոսյանի էջից



Նման նյութեր