«Microsoft» ընկերությունը «Skype» ծրագրի «Թարգմանված խոսակցություններ» բաժնում ներառել է նաև թուրքերենը, փոխանցում է Ermenihaber-ը։
«Skype»-ի ձայնային զանգերի համաժամանակյա թարգմանության ծառայությունը սկսել էր գործարկել դեռևս 2015թ-ից։ «Translator» ծառայությունը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում խոսակցության ընթացքում թարգմանել կենդանի խոսքը: Skype-ի թուրք օգտատերերը հնարավորություն կունենան «Translated Conversations» գործառույթից ընտրել նաև թուրքերենը և այլ լեզվակիրների հետ հաղորդակցվել հենց թուրքերենով։ Հնչող խոսքը համաժամանակյա ռեժիմով կթարգմանվի մեկ այլ լեզվով։