Երեկ գնացել էի Վարդանանց ԲԿ (Կինոյի տան հետևի գլխամաս)՝ Քովիդի թեստ հանձնելու: Ընդունարանում ինձանից պահանջեցին անձնագիր, ինչը տրամադրեցի և ասեցին ստորագրեք թվային տախտակի (digital pad) վրա՝ առանց ասելու թե ինչի տակ եմ ատորագրում: Հարցնում եմ՝ ինչի՞ տակ եմ ստորագրում, ասում են՝ «որ Ձեզ ավելի արագ սպասարկենք»:
Հ «Իսկ ավելի կոնկրետ կասե՞ք»
Վ ԲԿ «Որ ամեն անգամ անձնագիր ցույց չտաք»
Հ «Ամեն դեպքում ցույց տվեք փաստաթուղթը որ տեսնեմ ինչի տակ եմ ստորագրում: Բացի դրանից պարտավորվում եմ ամեն անգամ անձնագրով գալ»
Դրանից հետո սկսեցին բացվել
ՎԲԿ «Որ պետ ռեգիստրից ձեր անձնագրի տվյալները վերցնենք»
Հ «Բայց էս ա իմ անձնագիրը»
ՎԲԿ «Եթե չստորագրեք, չենք կարող սպասարկել»
Հ «Ձեր ղեկավարի հետ կարող ե՞մ զրուցել»
Մի քանի րոպեից ղեկավարը տպած թուղթը ձեռքին մոտեցավ ու ցույց ա տալիս՝ ասելով, որ առանց ստորագրելու չեն սպասարկի:
Կարդում եմ գրածը ու ջոկում եմ, որ մառազմ ա:
Հ «Էս թղթի մեջ գրածը պետական պահանջ ա՞»
ՎԲԿ «Ոչ, մեր նորամուծությունն ա»
Հ «Ես չեմ ուզում՝ անժամկետ իմ անձնական «ցանկացած» տվյալ «անվերապահորեն» վերցնեք ու պահեք 10 տարի, եթե դա պետական պահանջ չի»
ՎԲԿ «Ուրեմն չենք կարող սպասարկել»
Հ «Գրավոր ինձ գրություն տվեք, որ հրաժարվում եք սպասարկել»
Դրանից հետո ղեկավարը մի 5-10 րոպե խոսեց էլի ինչ-որ ուրիշ ղեկավարի հետ, հետո ինձ մի կողմ կանչեց ու ասեց, որ էսօր իմ համար բացառություն կարան անեն:
Թուղթը հասցրի նկարել, մինչև նորից իմ ձեռքից քաղաքավարի կերպով վերցնելը: Կցված ա նկարը:
Էս պատմության մեջ մառազմի հասնող փաստը էն ա, որ ինչ-որ ոչ պետական բժշկական կենտրոն կարում ա էս դարում առանց տեղեկացնելու, ուղղակի ստորագրություն հավաքի՝ ցանկացած անձնական տվյալ անժամկետ վերցնելու համար: Մյուս մառազմը էն ա, որ ինձանից առաջ ու հետո մարդիք ստորագրում են՝ առանց իմանալու, թե ինչի տակ են ստորագրում: Իհարկե ինձանից հետո նստած աղջկան ասեցի, որ պահանջի թուղթը՝ ստորագրելուց առաջ: Բայց աբսուրդ ա: Ոնց որ իմ գործընկերներից մեկն ասեց՝ մարդկանց իրավագիտակցությունն ընկած ա:
Մի խոսքով, ժող ջան կարդացեք, տեղյակ պահեք ձեր ընկերներին ու հարազատներին, ու առողջ էղեք
Vardanants Center for Innovative Medicine – Վարդանանց ՆԲԿ
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia
Առողջապահության Հանձնաժողով