ԱՄՆ-ի բնակիչը զայրացրել է սոցցանցերի օգտատերերին՝ պատմելով, թե ամսական որքան է ծախսում «էլիտար» ջրի վրա, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ դրա վրա նա ծախսում է մոտ 2000 դոլար։
Ռայան Դաբսը, ով իրեն անվանում է ջրային սնոբ, որոշել է հոլովակ նկարահանել TikTok-ի իր հետևորդների համար և հայտնել, որ ծորակից ջուր չի խմում։
«Ես ամսական 2000 դոլար եմ ծախսում ջրի թանկարժեք շշերի վրա, որոնք առաքվում են իմ տուն», – ասել է տղամարդը:
Ինչպես բացատրել է Դաբսը, ծորակից ջրի համը նրա մոտ սիրտխառնոց է առաջանցում: Բացի այդ, տղամարդը գնել է առանձին սառնարան՝ այդ ջրի շշերը պահելու համար։ Սակայն օգտատերերը չեն գնահատել Ռայանի ծախսերը։
Ըստ մարդկանց՝ թանկարժեք շշերի մեջ էլ են ծորակից ջուր լցնում, իսկ որոշ մեկնաբաններ նախատել են տղամարդուն՝ հիմար նախասիրությունների համար։
«Ես կորցրեցի խոսելուս ունակությունը: Ամեն երրորդ մարդը մաքուր խմելու ջուր չունի, իսկ այս տղան ամսական 2000 դոլար է քամուն տալիս»,- գրել է քննարկումների մասնակիցներից մեկը։