Որսորդների համար սահմանվել են որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները
Advertisement 1000 x 90

Որսորդների համար սահմանվել են որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները

Հաստատվել է ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։

Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական ձկնորսություն) մասին պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ տեղեկատվությանը (Հայտ, դիմում, ձկնատեսակների գին) կարող եք ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում՝ http://env.am/shrjaka-mijavayr/vorsahandakner

Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։

Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։