Դրանից հետո կամ էլ Երևանից մի խոսացեք, կամ ամոթից, երկուսն էլ դուք չունեք. Վիկտոր Մնացականյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դրանից հետո կամ էլ Երևանից մի խոսացեք, կամ ամոթից, երկուսն էլ դուք չունեք. Վիկտոր Մնացականյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Առաջին չորս նկարը էն օրերից է, երբ մենք 2019-ին հանում էինք  Նար-Դոս փողոցի մայթերի անօրինական տաղավարները (բայց և բանակցում և խնդրում և լիարժեք իրավական ուժ կիրառում ու էլ չասեմ մեզ վախեցնելու և թշնամանքի մշտական խնդիրները) և շարունակելու էինք Վարդանանցով շինանյութի շուկայի մայթերով մինչև Օղակաձև այգի:

Մնացած ֆոտոները արված են այսօր, Ալեք Մանուկյան-Վարդանանց (Գնունի) խաչմերուկի հարակից Հասարակական Տարածքի վրա 2 ՀԱՐԿԱՆԻ շինարարությունից։

Հետաքրքիր է իմանալ ո՞վ է թույլտվությունը տվել (17.11.2021) և հետագայում ցանկալի կլիներ օրենքով պարտադրել այդ ազգանունները նշվի շինթույլտվության ցուցանակի վրա։

Ու դրանից հետո, կամ էլ Երևանից մի խոսացեք կամ Ամոթից, երկուսն էլ դուք չունեք

Պուրա՞կ, չէ չգիտենք դա ինչա»։