«Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում»․ Գրիգոր Աղախանյանը՝ որդու հետ
Advertisement 1000 x 90

«Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում»․ Գրիգոր Աղախանյանը՝ որդու հետ

Դերասան, երգիչ, հանդիսավար Գրիգոր Աղախանյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Ալեքսանդրի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Նրանք միանման հանդերձանքով են։ «Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում)», – գրել է Գրիշան։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրանց․ «Մի կտոր երջանկություն»։

«Ասում եմ բայց էս գենն ինչ ուժեղ բան է չէ՞, սերնդեսերունդ փոխանցվում են ու պահպանում էն յուրահատկությունները որոնց շնորհիվ մարդիկ իրարից տարբերվում են:

Հիմա տղայիս նայելով՝ ես ինձ եմ տեսնում, իմ բնավորության գծերը, շարժումները, խոսքը»,- օրեր առաջ գրել էր դերասանը։



Նման նյութեր