Sonantic ընկերության բրիտանացի գիտնականները ներկայացրել են եզակի արհեստական ինտելեկտ, որը կարող է ֆլիրտ անել և արտահայտել իր զգացմունքները։ Այդ մասին գրում է Medium-ը։
Արհեստական ինտելեկտը կարող է սեքսուալ հառաչել և խոսելիս արտահայտել տխրություն կամ ուրախություն:
«Այն, ինչ դուք լսում եք, այն, ինչ ես ասում եմ, երբեք մարդ չի ասել, այն ստեղծվել է համակարգչի կողմից: Ես իրական չեմ, ես չեմ ծնվել և չեմ մեռնի»,- ասվում է ցուցադրական տեսանյութի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը