ՌԴ Պյատիգորսկ քաղաքի բնակչուհի, բլոգեր Արուսյակ Գալստյանը Instagram-ում և TikTok-ում միլիոնավոր դիտումներ է հավաքել՝ տեսանյութեր նկարահանելով հայկական ուտեստների պատրաստման ընթացքում։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
Գալստյանը սոցիալական ցանցերում էջեր է վարում արդեն վեց ամիս։ Այս ընթացքում ընդհանուր առմամբ նրան բաժանորդագրվել է գրեթե 1 միլիոն օգտատեր։ Նշվում է, որ բոլոր տեսանյութերը նկարահանում է կնոջ հարսը։
Գալստյանի տեսանյութերը տեւում են ոչ ավելի, քան 3 րոպե։ Կինը ճաշ պատրաստելու ընթացքում նաև պարում է ուրախ երաժշտության ներքո։
Ամենահայտնի հոլովակներից մեկում կինը 100 կիլոգրամ տավարի մսից պատրաստում է հայկական բաստուրմա։ Տեսանյութն Instagram-ում ավելի քան 150,000 դիտում ունի։
Արուսյակի մասնակցությամբ տեսանյութերից մեկը TikTok-ում հավաքել է ավելի քան 7 միլիոն դիտում։ Նույն սոցցանցում 3 միլիոն դիտում է հավաքել նրա՝ լավաշից պատրաստված չիփսերի և «կոլոլակի» բաղադրատոմսերը։
«Մեր իսկական հայ կին: Ես սիրում եմ քեզ», «Բրավո: Ի՜նչ ախորժելի տեսք ունի», «Ոսկե ձեռքեր»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։
Տեսանյութերը՝ այստեղ