«Թվում է` դեռ 16 տարեկան եմ». Իլոնա Մկրտչյանի՝ անմոռանալի 19-ամյակն ու Մենչի հումորային նախագծում նոր դերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Թվում է` դեռ 16 տարեկան եմ». Իլոնա Մկրտչյանի՝ անմոռանալի 19-ամյակն ու Մենչի հումորային նախագծում նոր դերը

«Փափուկ խաղալիք» եւ «Դեպի ճամբար 3» սիթքոմներից հայտնի դերասանուհի Իլոնա Մկրտչյանը երեկ՝ փետրվարի 20-ին, նշել է ծննդյան 19-ամյակը: Դերասանուհին նախընտրել է տարեդարձը նշել ամենահարազատ ու մտերիմ մարդկանց շրջապատում, ու իր իսկ խոսքով՝ երեկ անցկացրել է լավագույն ծննդյան օրը:

«Ինչպես բոլոր հոբելյարների դեպքում` օրս սկսվեց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով: Իհարկե, եղան հետաքրքիր անակնկալներ, բայց սովորաբար ես դրանք կռահում եմ (ծիծաղում է) »,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին՝ հավելելով, որ իր համար զարմանալի արագությամբ է թռչում ժամանակը. ինքն էլ չի հասկանում՝ ինչպես է մեծանում տարեցտարի:

«Անկեղծ ասած` չեմ զգում, թե ինչպես են անցնում տարիները, ու թեեւ տարիքով փոքր եմ, բայց ծննդյանս օրերին միշտ թվում է, թե դեռ 16 տարեկան եմ: Ինձ ավելի մոտ եմ զգում մանկությանս ու չեմ ուզում բաժանվել դրանից, բայց նաեւ հասկանում եմ, որ պետք է գիտակցեմ, որ արդեն մեծանում եմ»:

Երիտասարդ դերասանուհու ներկայիս երազանքները հիմնականում կապված են կարիերայի հետ, իսկ այդ ոլորտում հաջողության պակաս, կարծես, չունի: Իլոնան այս շրջանում նկարահանվում է Արմեն Պետրոսյանի «Սիրո հասակ» հումորային սերիալում, որի մասին բավական ոգեւորված է խոսում.

«Սա ինձ համար այն նախագծերից է, որի սցենարն ընթերցելուց հետո հասկացա, որ եթե անգամ ես չխաղայի այնտեղ, անպայման կդիտեի: Սերիալում մարմնավորում եմ Գրետիկին` շատ հետաքրքիր մի կերպարի, որը գլխավոր հերոսուհու ընկերուհին է (նրա դերում Լուիզա Ներսիսյանն է), որին դրդում է անել քայլեր, որոնք նա չի ցանկանում անել` այդպիսով հետաքրքիր զարգացումներ մտցնելով պատմության մեջ: Այս դերս, միանշանակ, տարբերվում է, քանի որ նրա մեջ կան նաեւ իմ բնավորության գծերից, օրինակ՝ արագ կողմնորոշվելու ունակությունը, նաեւ հերոսուհիս կախում ունի սոցցանցերից, որոնցից, չեմ թաքցնի, որ ինքս էլ ունեմ որոշակի կախում»:

Դերասանուհին լիահույս է, որ նոր կերպարը կսիրվի հեռուստադիտողի կողմից, քանի որ ունի բավական հետաքրքիր դրսեւորումներ, սակայն Իլոնայի խոսքով՝ մինչ օրս իրեն հատկապես հոգեհարազատ է իր առաջին դերը.