Հրդեհ Իվանյան համայնքում․ մասնակի այրվել է ավտոմեքենա
Advertisement 1000 x 90

Հրդեհ Իվանյան համայնքում․ մասնակի այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 21-ին ժամը 11:26-ին Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Իվանյան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին:

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, լիամարվել` ժամը 12:25-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր:

Նախնական տվյալների համաձայն՝ մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնված 1982թ.) պատկանող «ԳԱԶ-31-10» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: