Հակառուսական քարոզի օրենքով արգելման անհրաժեշտությունն օրեցօր ավելի հևատապ է դառնում. Գարիկ Քեռյան
Advertisement 1000 x 90

Հակառուսական քարոզի օրենքով արգելման անհրաժեշտությունն օրեցօր ավելի հևատապ է դառնում. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայտնի հակառուս գործիչներից գրեթե բոլորը Հայաստանում գրանտակերներ են։ Փողի համար ինչից ասես խոսում են, վիլսոնյան սահմաներից սկսած Նախիջևանի գրավումից ու քուռ-արաքսյան Հայաստանից վերջացրած։ Իրենք էլ գիտեն որ անհեթեթություններ են դուրս տալիս, բայց դե փողի հմայքին չեն կարողանում դիմադրել։ Նրանք թքած ունեն նաև այն հանգամանքի վրա, որ այստեղ կանգնած ռուսական զորքն է միայն Թուրքիայի հետ սահմանի պահպանման, Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը։ Նրանցից շատերի ընտանիքները դրսում են, վայելում են արևմտյան ազատ աշխարհի բարիքները, իրենք էլ կթռնեն, հենց որ գրանտները կվերջանան։ Ցավալի է, որ Հանրապետության լրատվամիջոցները նրանց եթեր են տալիս, հարցազրույցներ կազմակերպում։ Տեղեկատվական պատերազմի պայմաններում մեր հարևանները շատ խնամքով հավաքում են այստեղի հակառուսների այդ աղետալի մտավոր գործունեության աղբը, թարգմանում և դնում են ռուսական ծառայությունների սեղանին, հասցնում են կրեմլյան գրասենյակներ … ահա տեսեք ձեր դաշնակցին, տեսեք ինչպես են գնահատում ձեզ և ձեր օգնությունը։ Հակառուսական քարոզի օրենքով արգելման անհրաժեշտությունն օրեցօր ավելի հևատապ է դառնում։ Խոսքի ազատությունն ինքնանպատակ չպետք է լինի, անվտանգությունն ու պաշտպանվածությունն առավել գերակա նշանակություն ունեն, ամբախ զամբախ խոսացողների գրպանային պարունակության համեմատ»։



Նման նյութեր