Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը, գրում է․
«Այսօր ամբողջ սոցցանցը ողողված էր մի տեսանյութով որտեղ երևում էր թե Զվարթնոց օդանավակայանի մայրուղում ինչպես են պատերազմի մասնակիցները և ոստիկանության ծառայողները քաշքշում իրար ,ոստիկանության ծառայողներից շատերը նույնպես մասնակցել են պատերազմին և իրենք էլ ունեն կորուստներ իրենց շրջապատում, բայց քաշքշում էին միմյանց, իհարկե տգեղ տեսարան էր, որ հայը հային էտպես է վերաբերվում մի հարցի շուրջ, որը պատվի ու հայրենասիրության խնդիր է, սիրեք մեկ-մեկու և հանդուրժող եղեք:
Ադրբեջանը, որպես 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործ պետք է կանգնի միջազգային տրիբունալի առջեւ, պիտի պատասխան տա բոլոր կոնվենցիաների խախտման համար, այդ թվում՝ քիմիական զենք օգտագործելու համար՝ սպիտակ ֆոսֆոր, կասետային զենքեր, որոնք չօգտագործելու միջազգային կոնվենցիաները ԵԽ-ում վավերացրել է Ադրբեջանը, պիտի պատասխան տա զինվորների խոշտանգման համար… Շատերս տեսել ենք, թե ինչպես են ողջ-ողջ կտրում զինվորի եւ քաղաքացիական գերեվարված անձանց վիզը: Եթե այս լեգիտիմ հարցադրումները չեն բարձրացնելու, ուրեմն ամեն ինչ պիտի անեն, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները այդ լեգիտիմ հնարավորությունը ունենան՝ բարձրացնելու»: