Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Կներեք, որ այս տհաճ ճշմարտությունը ինձանից պիտի լսեք, բայց…
Ռուսաստանի և Արեւմուտքի բախումը Ռեալ-Բարսելոնան չէ, որ մենք գարեջուրը ձեռքներիս ու պոպկոռնը սեղաններիս դիտենք ու երկրպագենք։
Մենք աշխարհաքաղաքական գերլարված վիճակից չենք շահելու, մանավանդ՝ երբ մեզ տվյալ իրավիճակում ներկայացնողը այս աննամուս և իմպոտենտ տհասներն են։
Այս խաղը գլոբալ է, հա, ու չմոռանամ ասել, որ մի խաղադաշտն էլ մենք ենք, ու այստեղ հաստատ սովորական ֆուտբոլ չեն խաղալու։
Ուստի այդ գարեջրի շշերը ու պոպկոռնը սեղաններից հավաքեք, շառից-փորձանքից հեռու…
Մտնում ենք էլ ավելի տուրբուլենտ գոտի։ Օդաչուի ղեկին հարբած թյուրիմացություն է։
Կապենք ամրագոտիները։
Իսկ ավելի ճիշտ՝ արագ փոխենք «օդաչուին»»։