2018թ․ Հայաստանում տեղի է ունենում իշխանազավթում, իշխանության են գալիս «ոչ ղարաբաղցիներ»: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը՝ ներկայացնելով վերջին տարիների իրադարձությունների ժամանակագրությունը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անմիջապես քրեական գործ է հարուցվում և կալանքի տարվում Ղարաբաղը ազատագրած նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2019թ․ «ոչ ղարաբաղցի» իշխանություններին մեղադրում են շուտով Ղարաբաղը հանձնելու մեջ, հակադարձումը՝ «էդ դուք էիք հանձնում, Արցախը Հայաստան է»:
Ռոբերտ Քոչարյանը բանտարկված է:
2020թ․ «ոչ ղարաբաղցի» իշխանությունը պատերազմում պարտվում է՝ Արցախի 75% հանձնելով Ադրբեջանին, 5 հազար զոհ տալով:
2021թ․ Ադրբեջանական զինված ստորաբաժանումներն անարգել մտնում են արդեն Հայաստանի տարածք, խորանում 45 կիլոմետր, փակում են ռազմավարական ճանապարհներ, դնում պոստեր:
«Ոչ ղարաբաղցի» իշխանությունները խոսում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարևանություն անելու մասին:
2022թ․ ադրբեջանցիներ են գալիս Երևան, նրանց ընդունում են բարձր մակարդակով, մասնակցում են նիստերի, ճաշում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների հետ:
Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժի պատգամավորներն ԱԺ-ում առաջարկ են անում՝ թուրք-ադրբեջանական հակահայ հռչակագրին հակառակ հայտարարություն ընդունել, ՔՊ-ն դեմ է:
Ռոբերտ Քոչարյանի դատերը շարունակվում են Հայաստանում, հետախուզում է հայտարարում արդեն Ադրբեջանը՝ Արցախը 90-ականններին ազատագրելու համար:
Հիմա հարց․ ըստ ձեզ, ո՞վ է կանգնած այս իշխանության մեջքին ու թելադրում՝ ինչ, երբ անել: