««Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, և մենք մերժում ենք այն». հայտարարել է Անկարանն». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

««Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, և մենք մերժում ենք այն». հայտարարել է Անկարանն». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ՌԴ-ի կողմից ճանաչվելու մասին։

«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, բացի Մինսկի համաձայնագրերին հակասելուց, Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, և մենք մերժում ենք այն»,- հայտարարել է Անկարան։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Անկարան «հավատարիմ է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում է գործել ողջախոհությամբ և պահպանել միջազգային իրավունքը»»:



Նման նյութեր