Կոռնելի համալսարանի (Նյու Յորք, ԱՄՆ) գիտնականները մշակել են «սմարթ վզնոց», որին հնարավոր է հրամաններ ուղարկել՝ առանց խոսք արտասանելու՝ անձայն։ Ինչպես նշում են մշակման հեղինակները, տեխնոլոգիան հատկապես օգտակար կլինի գործնական հանդիպումների ժամանակ կամ աղմկոտ վայրերում, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր կորցրել են խոսելու ունակությունը։
Եթե գործնական հանդիպման ժամանակ ձեզ անհրաժեշտ լինի ստուգել ձեր էլ. փոստը, դուք չեք կարող պարզապես խնդրել Siri-ին կամ Google Assistant-ին անել դա, որովհետև նման միջավայում անհարկի աղմուկ պարձրացնելը կոռեկտ չէ։ Իսկ հասարակական տրանսպորտում ձեր ձայնային հրամանները պարզապես կխլանան միջավայրի աղմուկի մեջ: Ըստ հեղինակների, հատկապես այս նպատակների համար է ստեղծվել Speechin անունը կրող վզնոցը։
«Խելացի վզնոցի» նախատիպը հեղինակները ներկայացրել էին մեկ տարի առաջ՝ NeckFace անվամբ, սակայն այն հաջողություն չունեցավ՝ մի շարք թերությունների պատճառով։ Speechin-ը սարքի ամբողջությամբ վերանայված և կատարելագործված տարբերակն է։
Միկրոպրոցեսորի, մարտկոցի հետ մեկտեղ Speechin-ը հագեցած է նաև տեսախցիկով (ինֆրակարմիր լույսով), որն ուղղվում է դեպի օգտատիրոջ կզակի ստորին մասը: Օգտագործելով մեքենայական ուսուցման վրա հիմնված ալգորիթմներ՝ սարքը կարող է որոշել, թե ինչ հրամաններ է տալիս օգտատերը՝ վերլուծելով կզակի շարժումների։ Այնուհետև սարքը Bluetooth-ի միջոցով այս հրամաններն ուղարկում է սմարթֆոնին:
Գիտնականները 20 կամավորների օգնությամբ Speechin-ին սովորեցրել են ճանաչել անհրաժեշտ հիմնական բառերն ու արտահայտությունները։ Կամավորների կեսը խոսում էր անգլերեն, իսկ մյուս կեսը՝ չինարեն, ընդ որում առաջին խումբը հասել է խոսքի ճանաչման 90,5% ճշգրտության, իսկ երկրորդը՝ 91,6%։
Ներկայումս Speechin-ի ստեղծողները շարունակում են տեխնոլոգիայի զարգացման աշխատանքները։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը