Հայկ Մարությանը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում դիտորդ է լինելու. armtimes.com
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում դիտորդ է լինելու. armtimes.com

Դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում: Այս մասին նա հայտնեց armtimes.com-ի հետ զրույցում: Նա փորձելու է այնպես անել, որ գոնե իր ընտրատեղամասում կեղծարարություններ չլինեն:

«Ընտրությունների հետ կապված նվազագույնը, որ որպես քաղաքացի պետք է անեմ, այն է, որ ընտրատեղամասերից մեկում հանդես եմ գալու որպես դիտորդ և փորձելու եմ այդ տարածքում ապահովել նորմալ, արդար և թափանցիկ ընտրություններ»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի՝ փակված էջը բացելու և քաղաքականություն վերադառնալու մասին Հայկ Մարությանը մեկնաբանություն չտվեց: Նա Ամանորից հետո որոշ ժամանակ չի հետևել քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձություններին և ոչ լիարժեք մեկնաբանություն տալ չի ցանկանում:

«Ամանորից հետո չեմ հետևել, ուզում եմ մի քիչ հանգստանալ (ծիծաղում է), այդ պատճառով մեկնաբանություն չեմ կարող անել: Պետք է նայեմ տեսնեմ՝ ինչ է կատարվել այս ընթացքում, ահագին պրոցեսներ են տեղի ունեցել, եթե չեմ սխալվում, ինչ-որ միացումներ, անջատումներ և այլն…. պետք է նայեմ, որ ասեմ: Մի բանը չիմանալով՝ մյուսի մասին մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց նա:

ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 2-ին: