Փետրվարի 22-ին հայազգի հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է: Ամերիկահայ փաստաբանը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ հաղթելով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի սկանդակալային գործը: Ռոբերտ Քարդաշյանը Keeping Up With The Kardashians աղմկահարույց ռեալիթի շոուի աստղեր Քորթնի, Քիմ, Քլոե եւ Ռոբ Քարդաշյանի հայրն է՝ Քրիս Ջենների նախկին ամուսինը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ հայազգի փաստաբանի մասին:
Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944 թ-ին՝ Լոս Անջելեսում: Նրա հայրը Արթուր Քարդաշյանն է, մայրը՝ Ջեյն Առաքելյանը: Քարդաշյանի ընտանիքը զբաղվում էր մսապահածոյի բիզնեսով: Քարդաշյանները ծնունդով Կարսից են:
Ռոբերտ Քարդաշյանն իրավաբանական կրթությունը ստացել է Սան Դիեգոյի համալսարանում, սակայն մինչ այդ սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում՝ բիզնեսի կառավարման բաժնում: Որպես իրավաբան Քարդաշյանն աշխատել է մոտ 10 տարի, այնուհետեւ զբաղվել սեփական բիզնեսով:
Հայ փաստաբանի եւ ամերիկացի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի ընկերությունը սկիզբ է առել 1967 թ-ից` Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսանելու տարիներին: 1994 թ-ին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի եւ նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանությունից հետո ֆուտբոլիստը մնում էր Քարդաշյանների տանը՝ մեդիայի ուշադրությունից խուսափելու համար: Երբ ընկերոջ դեմ մեղադրանք հարուցվեց սեփական կնոջ եւ նրա ընկերոջ սպանության մեջ, Քարդաշյանը, որն արդեն թողել էր փաստաբանական գործը, վերադարձավ ոլորտ՝ որպեսզի օգնի Օ. Ջեյ Սիմփսոնին՝ միանալով վերջինի փաստաբանական թիմին:
Ամբողջությամբ՝ news.am