ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը․ «Սա Հայաստանի պատկերն է, սա այսօրվա Ազգային ժողովի պատկերն է․․․
Ու Հայաստանում առհասարակ քվորում չկա, որովհետև աղգային իշխանություն չկա․․․
ՔՊ-ն տապալեց ԱԺ նիստը, ուր ՇՈՒՇԻԻ հռչակագիրը դատապարտող հայտարարություն էր ընդունվելու։
ՔՊ-ն չեկավ նիստի, նա գերադասեց հավատարիմ մնալ Զանգեզուրը մեզանից խլող Ադրբեջանին ու Թուրքիային։
ՔՊ-ն գերադասում է «խաղաղության» գնալ մեզ մորթողի հետ, իսկ ներսում ատելություն, բռնություն ու նվաստացում։
ՔՊ-ն սեփական իշխանությունն ավելի թանկ է գնահատում, քան պետություն ունենալը։
ՔՊ-ն գերադասեց լռեցնել հայ երիտասարդի ձայնն ու կոտրել նրա ձեռքը, մեր վիրավոր հողի վրա բացելով թուրքի ոտքը․․․
Թուրքն եկավ ու անմիջապես անցավ պղծելուն․ մեր քթի տակ յուրացնելով Պարսկական մզկիթը։
Թուրքն այստեղ իրեն զգում է ինչպես տանը, որովհետև մեր տանն իշխում է ՔՊ-ն։
Ու մեր բոլորի տուն-Հայաստանը վերածվել է ԱԺ ՍԵՎ ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿԻՆ՝ բացակա իշխանությամբ, ուր կա տապալում ու սուգ, նվաստացում ու պարտություն։
Սթափվե՛ք․․․»։