Երևանում բախվել են 47 համարի միկրոավտոբուսն ու մարդատար 2 մեքենա. կան վիրավորներ
Advertisement 1000 x 90

Երևանում բախվել են 47 համարի միկրոավտոբուսն ու մարդատար 2 մեքենա. կան վիրավորներ

Երևանի Արշակունյաց պողոտայում` «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, փետրվարի 24-ին, ժամը 09։10-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է եղել։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ` բախվել են «Mazda 3», «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

Վթարի հետևանքով 3 մարդ տեղում ստացել են առաջին բժշկական օգնություն, այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։