
ՍՊԾ դիտացանցը հունվարի 12-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Հունվարի 12-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: Հունվարի 14-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) գրանցված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Ռուսաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Միսկինջա (Դաղստան) գյուղից 22 կմ դեպի հարավ-արևմուտք: