Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է 2017 թվականին։ Երևանի քաղաքապետարանի շարունակական ջանքերի շնորհիվ Երևանի կենդանաբանական այգին դառնալու է բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային և զբոսաշրջային տարածաշրջանային նշանակության վայր՝ ժամանակակից չա փորոշիչներին համապատասխան:
Աշխատանքների արդյունքում նախատեսվում է թարմացնել ազատավանդակները, ավելացնել քայլուղիները, ընդհանուր օգտագործման ճանապարհները, հանգստի համար նախատեսված կանաչ տարածքները։
Դեռ 2016 թվականին մեկնարկել են նոր ազատավանդակների և նոր կարանտինի կառուցման աշխատանքները, որոնք կշարունակվեն նաև 2017 թվականին:
Նախատեսվում է գայլերի և արջերի համար տարածքի ներկայիս 1 250 քմ մակերեսը հասցնել 5 550 քմ-ի, առյուծների համար՝ 2 950 քմ ընդհանուր մակերեսի, որից 385 քմ՝ որպես կենդանիների ձմեռային կացարան: Թռչունների համար 5 000 քմ մակերեսով ազատավանդակը հնարավորություն է ընձեռելու այցելուներին հայտնվել թևավորների հետ նույն տարածքում:
Կառուցվում է նաև կենդանիների կարանտինի համար նախատեսված 632 քմ ընդհանուր մակերեսով 5 շինությունների համալիր՝ երկուական 100 քմ և երեքական 144 քմ մակերեսով, ինչը հնարավորություն կտա նոր բերված կենդանիներին որոշակի ժամանակաշրջանում ադապտացնել բնակլիմայական միջավայրին և այնուհետև միայն տանել կենդանաբնակ միջավայր:
Ներկայումս կառուցվում են երկու ճանապարհ-արահետ՝ յուրօրինակ լուծումներով նոր դիտահարթակներ և անցուղիներ։