Դասընթաց Հարվարդում կամ Սթենֆորդում, ԴԻՄԵ՛Ք Ֆիլիպ Մորրիսի Disrupt Camp 2022 նախագծին. armlur.am
Advertisement 1000 x 90

Դասընթաց Հարվարդում կամ Սթենֆորդում, ԴԻՄԵ՛Ք Ֆիլիպ Մորրիսի Disrupt Camp 2022 նախագծին. armlur.am

Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում «Լավագույն գործատու» հավաստագիրը ստացած Ֆիլիպ Մորրիսը երիտասարդ մասնագետներին մշտապես զարմացնում է զարգացման իր ծրագրերով։ Ու մինչ նորավարտ տաղանդներն անհամբեր սպասում են ամեն տարի հուլիսին մեկնարկող InKompass վճարվող պրակտիկայի ծրագրին, ընկերությունն առաջարկում է թիմային աշխատանքը զարգացնել մեկ այլ՝ միջազգային Disrupt Camp 2022 ծրագրի միջոցով։ Ովքեր արդեն դիմել են, հոդվածում կգտնեն կարևոր տեղեկատվություն թեկնածուների ընտրության ու վերջնաժամկետների վերաբերյալ, իսկ նրանց, ովքեր դեռ չեն դիմել, կպատմենք ծրագրի մանրամասների մասին։

Դիմել այստեղ

Ի՞նչ է Ֆիլիպ Մորրիսի Disrupt Camp 2022 ծրագիրը

Disrupt Camp-ը մարտահրավերների ու մշակութային բազմազանության պայմաններում ինքնաբացահայտման եզակի հնարավորություն է: Այս նախագծի նպատակը Հայաստանի, Վրաստանի ու Մոլդովայի ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին օգնելն է իրենց գիտելիքներն ու հիանալի գաղափարները վերածել իրական կյանքում կիրառելի լուծումների: Միացե՛ք նախագծին՝ միասին լուծելու իրական բիզնես խնդիրներ։ Disrupt Camp-ի մասնակիցները հնարավորություն կունենան օգտագործել իրենց  քննադատական միտքն ու նորարարական մոտեցումները, կիսվել գաղափարներով և, որ պակաս կարևոր չէ, վաստակել ոգեշնչող մրցանակներ:

Մրցանակներ

Երեք լավագույն լուծումներ առաջարկած թիմերի անդամները կստանան արժեքավոր մրցանակներ՝

–   Առաջին տեղ՝ դասընթաց Հարվարդ կամ Սթենֆորդ համալսարաններից մեկում

–  Երկրորդ տեղ՝ MacBook

– Երրորդ տեղ՝ Apple Watch

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Ֆիլիպ Մորրիսի Disrupt Camp 2022 ծրագիրը՝

–  Միջազգային գործընկերական ցանցի ձևավորում՝ ամեն խմբում լինելու է մեկական անդամ Հայաստանից, Վրաստանից ու Մոլդովայից

–  Փորձի փոխանակում ու թիմային աշխատանք այլ երկրների մասնակիցների հետ

–    Աշխատանք իրական բիզնես նախագծերի շուրջ

–   Գիտության, նորարարության, գաղափարների զարգացման ու ստեղծարար մտածելակերպի ոլորտներում տարբեր փորձագետների ներգրավմամբ դասընթացների ու վարպետաց դասերի մասնակցություն

–    Հետադարձ կապ ու քոչինգ

Ո՞վ կարող է դիմելՖիլիպ Մորրիսի Disrupt Camp 2022 ծրագրին․

Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի ու մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանողները, ինչպես նաև 2019 թվականից ի վեր համալսարանն ավարտած երիտասարդ մասնագետները։

Ի՞նչ պահանջների պետք է բավարարեն Ֆիլիպ Մորրիսի Disrupt Camp 2022 ծրագրի թեկնածուները՝

– Սահուն անգլերենի իմացություն

– Բազմազան թիմերում ու մարտահրավերներով լի պայմաններում աշխատելու ունակություն

– Քննադատական ու նորարար մտածելակերպ

– Սեփական ներուժը բացահայտելու պատրաստակամություն

– Սովորելու և զարգանալու ցանկություն

Ինչպե՞ս դիմել Ֆիլիպ Մորրիսի Disrupt Camp 2022 ծրագրին՝

– Լրացրեք առցանց դիմումի ձևը՝ սեղմելով apply nowկոճակին։

Տեղեկատվությունը տրամադրվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության կողմից